Larepublica-ն հայտնում է, որ Հարավային Ամերիկայում կայանալիք Աշխարհի գավաթի գալիք ընտրական փուլերի հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հանդիպումները պետք է տեղի ունենային մարտի վերջին, բայց դրանք տեղի կունենան այլ ժամկետներում, որոնց որոշման վրա ներկայումս աշխատում է CONMEBOL-ը:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն որոշել էր հետաձգել վիրուսի պատճառով ԱԱ-2022-ի Աշխարհի գավաթի խաղարկության ասիական գոտու որակավորման հանդիպումները: