Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կկայանան Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի հանդիպումները։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խաղային օրվա խաղացանկը։
D խումբ․
Լատվիա — Հայաստան, սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին,
Խորվաթիա — Թուրքիա, սկիզբը՝ 22:45-ին,
I խումբ
Անդորրա — Կոսովո, սկիզբը՝ 22:45-ին,
Բելառուս — Ռումինիա, սկիզբը՝ 22:45-ին,
E Խումբ
Ֆարերյան կղզիներ — Լեհաստան, սկիզբը՝ 22:45,
Ալբանիա — Չեխիա, սկիզբը՝ 22:45-ին,
A խումբ
Իսպանիա — Շոտլանդիա, սկիզբը ՝22:45,
Կիպրոս — Նորվեգիա, սկիզբը՝ 22:45-ին:
Հիշեցնենք, որ Եվրո 2024-ի եզրափակիչ մասը կանցկացվի Գերմանիայում։ Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն 10 քաղաքների 10 մարզադաշտերում։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթել է Անգլիայի հավաքականին։