«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին լքել է «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ամերիկյան ակումբը հայտարարել է 37-ամյա մասնագետի հետ համագործակցությունը կողմերի փոխադարձ համաձայնությամբ դադարեցնելու մասին։
«Մենք խոսեցինք Ուեյնի հետ և եկանք այն եզրակացության, որ հիմա ավելի լավ է բաժանվենք։ Այս որոշումը մեր հաջորդ մարզչին հնարավորություն է տալիս նոր փիլիսոփայություն և կառուցվածք բերել մեր մարզական գործունեությանը։
Մենք երախտապարտ ենք Ուեյն Ռունիին այն ամենի համար, ինչ նա արել է մեր ակումբի համար՝ նախ որպես խաղացող և ավագ, իսկ հետո՝ որպես մարզիչ»,- ակումբի գործադիր տնօրեն և համասեփականատեր Ջեյսոն Լևիենի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































