Հոկտեմբերի 8-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի» — «Ցինցինատի» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Խաղում հաղթական գոլի հեղինակ դարձավ Ալվարո Բարեալը։ Այսպիսով, «Ինտեր Մայամին» կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու իր հնարավորությունները։ Կանոնավոր առաջնության ավարտին մնացել է ընդամենը երկու հանդիպում, և թիմը չի բարձրանա 9-րդ տեղ։
Ավելացնենք, որ 55-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
Իսկ Լուկաս Սելարայանի նախկին ակումբը՝ «Կոլմաբուսը», ոչ-ոքի խաղաց «Ատլանտայի» հետ (1-1)․ «Կոլմաբուսի» կազմում հանդիպմանը մասնակցել է ուրուգվայահայ ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ Թիմը դեռ մի քանի տուր առաջ ապահովել էր տեղը փլեյ-օֆֆում։
























































