Սաուդյան Արաբիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Ալ Հիլալն» արտագնա հաղթանակ տարավ «Ալ Օհդուդի» նկատմամբ։
Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, ևս մեկ գոլ խփեց Մայքլը։
Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ Հիլալը» 23 միավորով զբաղեցնում է առաջին տեղը մրցաշարային աղյուսակում։
























































