Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է 3 մլն եվրոյով և այժմ կազմում է 15 մլն եվրո։ Այդ ցուցանիշով նա 6-րդն է ՌՊԼ-ում։ Իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 800 հազար եվրո։
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է՝ կազմելով 5 մլն եվրո։
Հայաստանի հավաքականի նորեկ, «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի տրանսֆերային արժեքը ևս բարձրացել է․ 500 հազար եվրոյի փոխարեն այն այժմ կազմում է 900 հազար եվրո։
Հայաստանի հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի տրանսֆերային արժեքը բարձրացել է՝ 450 հազար եվրոյի փոխարեն կազմելով 700 հազար եվրո։
«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ՝ 1,5 մլն եվրո։
«Բալթիկայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանի տրանսֆերային արժեքը նվազել է 100 հազար եվրոյով և այժմ կազմում է 1,2 մլն եվրո, իսկ Տիգրան Ավանեսյանի տրանսֆերային արժեքն անփոփոխ է՝ 200 հազար եվրո։























































