Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ 0։5 հաշվով պարտվեց «Փյունիկին»։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը առաջին խաղակեսոմ խփեց երկ գնդակ։
Առաջին կեսում աչքի ընկան Միխայել Կովալենկոն ու Խոսե Կառաբալլոն։ Երկրորդ կեսում գոլ խփեցին Էդգար Մալաքյանը, Վագներ Գոնսալվեշն ու Գուստավո Մարմենտինին։
Այսպիսով, «Փյունիկը» 8-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Այս խաղից հետո «Փյունիկը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 29 միավորով ու 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Ուրարտուի» նկատմամբ։
























































