Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանն ու Մամիկոն Ղարիբյանը Մեխիկոյում անցկացված մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը:
Պատանիների մրցաշարում Մամիկոնը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով Մամիկոնը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Աղջիկների մրցաշարում Մարիամը վաստակեց 8 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Մարիամը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
«Կվերադառնանք ավելի ուժեղ»,- ֆեյսբուքի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է Մարիամ Մկրտչյանը: