Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «Նոայի»։
Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Մբոկանին և Ալհաֆտը․ վերջինս դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։
«Վանն» այս խաղից հետո 4 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Նոան»՝ 18 միավորով 5-րդը։