«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի։
«Սիրելի երկրպագուներ, տեղեկացնում ենք, որ «Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Կառլոս Ինարեխոսը:
39-ամյա մասնագետն աշխատել է Սաուդյան Արաբիան, Իրանը, Կիպրոսը, Ջիբրալթարը, Ֆրանսիան և Ուկրաինան ներկայացնող ակումբներում:
Կառլոս Ինարեխոսի վերջին ակումբը եղել է Իրանի «Նասայի Մազանդարան» ՖԱ-ն:
«Նոա» ՖԱ-ն բարի գալուստ և արդյունավետ աշխատանք է մաղթում Կառլոս Ինարեխոսին կարիերայի նոր փուլում»,- գրված է ակումբի հայտարարության մեջ: