Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ալ Ֆատեհը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալ Ակհդուդին»։
Տանտերերը հաղթել են 3-1 հաշվով ու դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը՝ փոխարինվելով 70-րդ րոպեին։
1/8 եզրափակիչում «Ալ Ֆատեհը» կհանդիպի «Ալ Շաբաբի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 30-ին։