Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2025 թվականին Մարոկկոն կհյուրընկալի Աֆրիկայի ազգերի գավաթը։
Ի սկզբանե մրցաշարը պետք է անցկացվեր Գվինեայում, սակայն երկրում ենթակառուցվածքների անմխիթար վիճակի պատճառով որոշվեց մրցաշարը տեղափոխել այլ երկիր։
2027 թվականին մրցաշարը կանցկացվի երեք երկրներում՝ Քենիայում, Ուգանդայում և Տանզանիայում։
Աֆրիկայի ազգերի գավաթի գործող հաղթողը Սենեգալի հավաքականն է, որը եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է Եգիպտոսին (4-2): Ամենից հաճախ մրցաշարում հաղթել է Եգիպտոսի հավաքականը՝ 7 հաղթանակ, Կամերունը նվաճել է 5 տիտղոս, Գանան՝ 4։
Առաջիկա մրցաշարը կանցկացվի Կոտ դ’Իվուարում 2024 թվականի հունվար-փետրվարին։