Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Արսենալն» ու «Տոտենհեմը» ոչ-ոքի խաղացին․ հյուսիսլոնդոնյան դերբին ավարտվեց 2-2 հաշվով:
Առաջին խաղակեսում Քրիստիան Ռոմերոն գրավեց սեփական դարպասը։ Ընդմիջումից մի քանի րոպե առաջ Սոն Հին Մինը հավասարեցրեց հաշիվը։
54-րդ րոպեին Բուկայո Սական 11 մետրանոցից առաջ մղեց «Արսենալին», սակայն մեկ րոպե անց Սոնը դուբլի հեղինակ դարձավ: Ջեյմս Մեդիսոնը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Արսենալն» ու «Տոտենհեմը» 6 տուրից հետո ունեն 14 միավոր։