Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարող է պաշտոն ստանալ «Ալ Հիլալ» ակումբում, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ալ Հիլալը» մտադիր է Կանին պաշտոն առաջարկել ակումբի ղեկավարության կազմում, նշվում է, որ սեպտեմբերի կեսերին Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն այցելել է սաուդյան ակումբ:
Բացի այդ, հաղորդվում է, որ գերմանացին նախկինում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ մի շարք ֆուտբոլային նախագծեր է իրականացրել։
Հիշեցնենք, որ մայիսին Մյունխենի «Բավարիան» բաժանվեց խորհրդի նախագահ Օլիվեր Կանից և ակումբի այն ժամանակվա մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչից։