Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը նշել է, որ չի կարոտում Անգլիան, որտեղ անցկացրել է իր կարիերայի 8 տարիները, և բարձր է գնահատել իր ներկայիս թիմի մակարդակը։
«Ես չեմ կարոտում Անգլիան, թեև երկար տարիներ խաղացել եմ այնտեղ: Ուրախ եմ, որ վերջապես տեղափոխվեցի թոփ-ակումբ։ «Ալ Հիլալը» մի փոքր նման է «Ռեալին» Եվրոպայում։
Ես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար և ցանկանում եմ նվաճել գավաթներ»,- ասել է Միտրովիչը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Այս ամառ «Ալ Հիլալին» միացան նաև Նեյմարը, Մալկոմը, Կալիդու Կուլիբալին, Յասին Բունուն և Ռուբեն Նևեշը:
























































