Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Բրայթոնին»։
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Դենի Ուելբեքի (20-րդ րոպե), Պասկալ Գրոսի (53-րդ) և Ժոաո Պեդրոյի (71-րդ) գոլերին «Մանչեսթեր Յունայթեդը» պատասխանեց միայն Հանիբալ Մեջբրիի (73-րդ) դիպուկ հարվածով։
«Մանչեսթեր Յունայթեդը» հինգ խաղից հետո վաստակած 6 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում միայն 12-րդն է։
«Բրայթոնն» այս պահին 12 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում։