Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Վեսթ Հեմ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։
«Մանչեսթեր Սիթին» 3-1 հաշվով հաղթեց մրցակցին։
«Վեսթ Հեմը» առաջինը հաշվի մեջ առաջ անցավ կիսապաշտպան Ջեյմս Ուարդ-Փրոուսի գոլի շնորհիվ: Երկրորդ խաղակեսի հենց սկզբում «Ման․Սիթին» վերականգնեց հավասարությունը՝ գոլ խփեց թիմի նորեկ Ժերեմի Դոկուն։
76-րդ րոպեին արդեն «քաղաքաբնակներն» առաջ անցան հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Բերնարդո Սիլվան։ Իսկ 10 րոպե անց վերջնական հաշիվը ձևակերպեց Հոլանդը։
Այս պահին «քաղաքաբնակները» 15 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին տեղում են։ «Վեսթ Հեմը» 10 միավորով վեցերորդ տեղում է։