ԱՄՆ հավաքականն այսօր կայացած ընկերական խաղում վստահ հաղթանակ տոնեց Օմանի ընտրանու նկատմամբ։
Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ ԱՄՆ հավաքականի։
Գոլերի հեղինակ դարձան Բալոգունը, Արանսոնն ու Պեպին, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Օմանի հավաքականի ֆուտբոլիստը։
Մեկ այլ ընկերական խաղում Մեքսիկայի և Ուզբեկստանի հավաքականները գոլառատ ոչ-ոքի խաղացին․ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։
























































