Գերմանիայի հավաքականը երեկ գիշերը կայացած ընկերական խաղում հաղթել է Ֆրանսիային։
Թոմաս Մյուլերի և Լերոյ Սանեի գոլերի շնորհիվ գերմանական թիմը հաղթեց 2-1 հաշվով։
Ֆրանսիացիների կազմում միակ գոլը 89-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Անտուան Գրիզմանը։
Խաղից երկու օր առաջ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Հանսի Ֆլիկը, իսկ թիմն այժմ ժամանակավորապես գլխավորում է Ռուդի Ֆյոլերը։
























































