Անգլիայի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Շոտլանդիային։ Գլազգոյում կայացած հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ Գարեթ Սաութգեյթի թիմի։
Հաղթող թիմի կազմում գոլեր խփեցին Հարի Քեյնը, Ֆիլ Ֆոդենը և Ջուդ Բելինգհեմը: Հարի Մագուայրը ինքնագոլի հեղինակ դարձավ։
Այս խաղում թիմերը նշեցին երկու ազգային հավաքականների միջև պատմության մեջ առաջին միջազգային ֆուտբոլային խաղի 150-ամյակը:
1872 թվականի նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ առաջին պաշտոնական միջազգային ֆուտբոլային հանդիպումը։ Այդ օրը Գլազգոյում հանդիպեցին Շոտլանդիայի և Անգլիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Այդ խաղին հետևել է մոտ 4000 հանդիսական։
Այդ խաղից առաջ Շոտլանդիայի և Անգլիայի հավաքականներն արդեն հանդիպել էին մի քանի անգամ, սակայն այս խաղերը ՖԻՖԱ-ի կողմից չեն ճանաչվել, քանի որ այս խաղերին մասնակցած շոտլանդացի ֆուտբոլիստները բնակվում էին Լոնդոնում։