Սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցավ Աշխարհի առաջնության որակավորման 2-րդ փուլի հանդիպումը, որում հանդիպեցին Պերուի և Բրազիլիայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով։
90-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Մարկինյոսը։
Բրազիլիան և Արգենտինան երկրորդ տուրից հետո գլխավորում են ընտրական փուլի մրցաշարային աղյուսակը՝ տոնելով առաջին երկու տուրերում երկու անընդմեջ հաղթանակ։
























































