Զավեշտալի դրվագ է տեղի ունեցել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ուկրաինայի և Անգլիայի հավաքականների խաղից հետո։
Խաղը կայացել է սեպտեմբերի 9-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում և ավարտվել 1-1 հաշվով։
Ավտոկայանատեղիում, խաղն ավարտվելուց հետո, անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը սխալմամբ մտել է Ուկրաինայի հավաքականի ավտոբուս։
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին անմիջապես ասել են, որ սա իր թիմի ավտոբուսը չէ, և նա ժպտալով դուրս է եկել այնտեղից։