Օքլենդում կայացել է Օվկիանիայի գոտում 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ընտրական մրցաշարի եզրափակիչը։
Վճռորոշ խաղում տանտերերը 9-0 հաշվով հաղթեցին Ֆիջիի թիմին։ Նոր Զելանդիայի հավաքականի խաղացողներից Ռայլի Բիդոյսն այս խաղում դարձավ հինգ գոլի հեղինակ։
Այս պահին արդեն հայտնի են 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի 16 մասնակիցներից 10-ը։
Նոր Զելանդիան միանում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Դոմինիկյան Հանրապետության, Իսպանիայի, Իսրայելի, Ուկրաինայի, Մարոկկոյի, Եգիպտոսի և Մալիի թիմերին, որոնք ավելի վաղ նվաճել էին ՕԽ ուղեգրեր։
























































