Սեպտեմբերի 10-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի»-«Սպորտինգ Կանզաս Սիթի» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց «Ինտերի» կամային հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեոնարդո Կամպանան, իսկ Սերխիո Բուսկետսի փոխանցումից ևս մեկ գոլ խփեց Ֆարիասը։
Հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցել հանդիպմանը, քանի որ գտնվում է Արգենտինայի հավաքականի կազմում։