Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը երեկ ընկերական խաղում պարտվել է Կոստա Ռիկային (1-3):
Հանդիպումը կայացել է Անգլիայում՝ Նյուքասլի «Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում։
Հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Ֆրանսիսկո Կալվոն, Մանֆրեդ Ուգալդեն և Ռանդալ Լեալը։ Սաուդյան թիմի կազմում միակ գոլը խփեց Ալի Ալ-Բուլեյհին։
Սա Ռոբերտո Մանչինիի առաջին հանդիպումն էր Սաուդյան Արաբիայի հավաքականի ղեկին։
























































