Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ինքն ու Լիոնել Մեսսին այլևս մրցակիցներ չեն։
— Նրանք, ովքեր սիրում են Մեսսիին, ատում են Ռոնալդուին, իսկ նրանք, ովքեր սիրում են Ռոնալդուին՝ ատում են Մեսսիին:
— Ատո՞ւմ են: Ես դա չեմ ընդունում, մրցակցությունն ավարտվել է։ Հիանալի էր այդ ամենը, դա երկրպագուներին դուր եկավ:
Երկրպագուն, ով սիրում է Կրիշտիանու Ռոնալդուին, պարտավոր չէ ատել Մեսսիին։ Երկուսն էլ շատ լավն են, երկուսն էլ փոխեցին ֆուտբոլի պատմությունը։ Մեզ հարգում են ամբողջ աշխարհում, և սա է գլխավորը։ Նա գնում է իր ճանապարհով, ես՝ իմ։ Նրա մոտ ամեն ինչ կարգին է, որքանով ես դա տեսել եմ:
Բանն այն է, որ շարունակենք ժառանգություն թողնել, և ես դա չեմ ընկալում որպես առճակատում: Ես արդեն ասել եմ, որ մենք կիսել ենք բեմը 15 տարի և, ի վերջո, դարձել ենք, եթե ոչ ընկերներ, այլ գործընկերներ, մենք հարգում ենք միմյանց»,- մեջբերում է Ռոնալդուին SapoDeportivo-ն։
























































