«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե արդյոք կմասնակցի առաջիկա Աշխարհի առաջնությանը։
«Ես չափազանց անկեղծ կլինեմ, վերջին երկու տարիների ընթացքում ես սկսեցի այլ կերպ մտածել։ Որոշ բաներ տեղի ունեցան, որոնք ինձ ստիպեցին մտածել, որ մենք պետք է ապրենք այսօրվա համար:
Այլևս չեմ կարող երկարաժամկետ ծրագրեր կազմել: Ամեն ինչ կարող է պատահել, և դա կարող է փոխել ամեն ինչ:
Պահը վայելելը հիանալի է: Նպատակս Եվրոպայի առաջնություն գնալն ու հիանալի ժամանակ անցկացնելն է։ Ինչ վերաբերում է մնացած ամեն ինչին, կտեսնենք: Կյանքը դինամիկ է, ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետո։ Մենք պետք է վայելենք պահը»,- Ռոնալդուին մեջբերում է Cabine Desportiva-ն։
























































