Գերմանիայի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Այսօր Մանիլայում կայացած քառորդ եզրափակիչում գերմանացի բասկետբոլիստները 81:79 (13:16, 23:18, 26:25, 19:20) հաշվով հաղթեցին Լատվիայի հավաքականին։
Քառորդ եզրափակիչի մյուս խաղում Կանադայի հավաքականը հաղթեց Սլովենիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվել է հյուսիսամերիկյան թիմի օգտին 100:89 հաշվով։
Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար Գերմանիայի հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Կանադայի և Սերբիայի հավաքականները։