Հարձակվող Նեյմարը խոսել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիի հնարավոր նշանակման մասին։
«Եթե Անչելոտին գլխավորի Բրազիլիայի հավաքականը, ապա նրան շատ լավ կընդունեն։ Նա հայտնի մասնագետ է, որն իր կարիերայում հաղթել է ամեն ինչ։ Եթե հնարավորություն ստանամ, ապա Անչելոտիից կվերցնեմ այն ամենը, ինչ կարող եմ: Ես սիրում եմ սովորել և մտքեր ենք փոխանակում, շատ բան ենք կիսում երիտասարդ խաղացողների, նույնիսկ մարզիչների հետ, շատ ենք խոսում։ Այս հարցում թիմը միշտ շատ ազատ է եղել։ Ազգային հավաքականն այսօր կարող է այլ բան անել, քան արել է իր ողջ պատմության ընթացքում»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Ge Globbo-ն:
Ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտնել էր, որ Անչելոտին ազգային հավաքականը կգլխավորի 2024 թվականի ամռանը՝ «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից անմիջապես հետո։