Բասկետբոլի աշխարհի առաջնությունում առաջին պարտությունը կրեց ԱՄՆ հավաքականը։
Երկրորդ խմբային փուլի եզրափակիչ տուրի խաղում ամերիկացիները 104։110 հաշվով պարտվեցին Լիտվային։ Լավագույն ռմբարկուն 35 միավորով դարձավ հարձակվող Էնթոնի Էդվարդսը։ Մերձբալթյան թիմի կազմում ամենաշատ միավորը (15) վաստակել է Վայդաս Կարինյաուսկասը։
Լիտվան, հինգ խաղում տանելով հինգ հաղթանակ, J խմբում զբաղեցրեց առաջին տեղը և քառորդ եզրափակիչում կխաղա Սերբիայի հետ: ԱՄՆ-ն փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով և կհանդիպի Իտալիայի հետ: Խաղերը կկայանան սեպտեմբերի 5-ին։