Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է անհատական մրցանակի․ «Ալ-Նասրի» հարձակվողը ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Ռոնալդուն այս ամիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում երեք հանդիպում է անցկացրել։ Դրանցում 38-ամյա պորտուգալացին 5 գոլ է խփել և երկու արդյունավետ փոխանցում կատարել:
Չորս տուրից հետո «Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է՝ վաստակելով վեց միավոր։