Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ասել է, որ հնարավորության դեպքում կտեղափոխվի եվրոպական ակումբ։
«Ռուսական ֆուտբոլի մակարդակն այսպես թե այնպես իջնում է եվրագավաթների բացակայության, Եվրոպայի ակումբների հետ մրցակցության պատճառով։
Եթե մնամ, ուրեմն ինքս ինձ համար պահանջները կբարձրացնեմ։ Կփորձեմ առաջադիմել նույնիսկ նման պայմաններում։
Բայց եթե Եվրոպա տեղափոխվելու հնարավորություն լինի, ես կօգտվեմ դրանից»,- Sport24-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Թիկնիզյանը։
























































