Լիբերտադորեսի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բոկա Խունիորսը» հաղթեց «Ռասինգին»:
Երկու հանդիպումներն էլ ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքի, ուստի հաղթողը որոշվել է 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ 4-1 հաշվով հաղթեց «Բոկան»։
Նաև կիսաեզրափակիչ դուրս եկավ «Պալմեյրասը», որը հաղթահարեց կոլումբիական «Պերեյրայի» արգելքը։
Պատասխան խաղն ավարտվեց ոչ-ոքի (0-0), իսկ առաջին խաղում բրազիլիական թիմը խոշոր հաղթանակ էր տարել (4-0):
























































