Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին գլխավորել է Սաուդյան Արաբիայի հավաքականը։
«Ես պատմություն կերտեցի Եվրոպայում, ժամանակն է պատմություն կերտել Սաուդյան Արաբիայի հետ»,- ասել է 58-ամյա մասնագետը:
Հաղորդվում էր, որ Մանչինիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը, աշխատավարձը կազմում է տարեկան 20 միլիոն եվրո։
Մանչինին Իտալիայի հավաքականի հետ հաղթել էր Եվրո-2020-ում։