«Նոան» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։
Համբարձումյանը «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու»-ի) սան է, հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդարում»։ Վերջին ակումբը եղել է «Անորտոսիսը», կիպրական թիմի կազմում նա անցկացրած 86 խաղերում դարձել է 8 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ Հայաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրած 50 հանդիպումներում Համբարձումյանը դարձել է 4 գոլի հեղինակ։























































