Կիսապաշտպան Անխել դի Մարիան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձել է «Բենֆիկա»: 35-ամյա արգենտինացու խոսքերով՝ նա առաջարկներ է ստացել նաև Սաուդյան Արաբիայի ակումբներից։
«Ես բազմաթիվ առաջարկներ եմ ստացել Սաուդյան Արաբիայից։ Նրանց առաջարկած գումարները անհավանական էին։
Բայց ես սրտով ընտրություն կատարեցի և ցանկանում էի տեղափոխվել «Բենֆիկա», — ասել է դի Մարիան DSportsRadio-ին:
Անխել դի Մարիան խաղացել է «Բենֆիկայի» կազմում նաև 2007-2010 թվականներին։