Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ Կուալա-Լամպուրում տեղակայված շտաբ-բնակարանում կայացել է Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Դուշանբեի «Իստիկլոլը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Արթուր Քարտաշյանը, իմացել է իր մրցակիցներին:
«Իստիկլոլը» ընդգրկվել է E խմբում, որտեղ կմրցի իրանական «Պերսեպոլիսի», կատարական «Ալ-Դուխայիլի» և սաուդ-արաբական «Ալ-Նասրի» հետ:
Ասիայի Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլի մեկնարկային հանդիպումը «Իստիկլոլը» կանցկացնի սեփական հարկի տակ՝ կատարական «Ալ-Դուխայիլի» հետ։ Այդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին Դուշանբեի կենտրոնական մարզադաշտում։