Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Աուգսբուրգին»:
Առաջին խաղակեսում մյունխենյան թիմն ուներ ահռելի առավելություն, սակայն հաշվի մեջ առաջ անցնել չհաջողվեց: Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին Մյուլլերն առաջ մղեց տանտերերին: 91-րդ րոպեին Գորեցկան խաղում երկրորդ գնդակը խփեց ու դրեց խաղի վերջակետը՝ 2:0:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 55 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Աուգսբուրգը» 27 միավորով 14-րդ տեղում է: