«Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
«Լեոն պատմություն է գրել Արգենտինայում, Իսպանիայում և Ֆրանսիայում և այժմ մեր թիմին տանում է եզրափակիչ: Եթե որևէ մեկը կարող է թույլ թիմը մեկ ամսից պակաս ժամանակում վերածել անպարտելիի, ապա դա Մեսսին է»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում «Ինտեր Մայամիի» մամուլի ծառայությունը:
48-ամյա Բեքհեմն օգնել է ստեղծել «Ինտեր Մայամի»-ն 2018 թվականին: