Դանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Ռանդերսը» սեփական հարկի տակ 0-5 հաշվով պարտվել է «Նորդշելանդին»։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։
Լեհաստանի առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Պոգոնը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է «Ռադոմիակին»։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ փոխարինվելով 46-րդ րոպեին։