Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում «Բրենտֆորդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Տոտենհեմին»։
Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։
«Բրենտֆորդի» կազմում գոլերը խփեցին Բրայան Մբեմոն՝ 27-րդ րոպեին 11 մետրանոցից և Ժոան Ուիսան՝ 36-րդ րոպեին։
Հյուրերի կազմում գոլ խփեցին Քրիստիան Ռոմերոն՝ 11-րդ րոպե, Էմերսոնը՝ 45+4 րոպեին։