«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Օրենբուրգի» հետ հանդիպման համար։
Խաղը կկայանա Օրենբուրգի մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին։
Հյուրերի մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանն ընդգրկված է կրասնոդարյան թիմի հայտացուցակում։