Օգոստոսի 12-ի գիշերը կայացել է Լիգայի գավաթի քառորդ եզրափակչի «Ինտեր Մայամի» — «Շարլոտ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է Ֆլորիդայի թիմի հաղթանակով՝ 4-0 հաշվով։
Հաղթող թիմի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Յոզեֆ Մարտինեսը (11 մետրանոց), Ռոբերտ Թեյլորը, Լիոնել Մեսսին և Ադիլսոն Մալանդան (ինքնագոլ)։
Կիսաեզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի «Ֆիլադելֆիան»։