ID Bank ՀՊԼ 3-րդ տուրում «Շիրակը» ընդունել էր ԲԿՄԱ-ին և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 62-րդ րոպեին․ սեփական դարպասը գրավեց գյումրեցիների պաշտպան Հրայր Մկոյանը։
Այս խաղից հետո «Շիրակը» 3 միավորով 6-րդ տեղում է, իսկ ԲԿՄԱ-ն 6 միավորով՝ 2-րդ։