Կոնֆերենցիաների լիգայի «Բուդյո-Գլիմտ»-«Փյունիկ» հանդիպումից հետո երևանյան ակումբի պատվիրակությունը տեղափոխող ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ակումբը խնդրանքով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հետաձգել Հայաստանի IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի օգոստոսի 14-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը։
ՀՖՖ-ն բավարարել է «Փյունիկի» խնդրանքը․ խաղը հետաձգվել է։