«Վանին» են միացել Ջեյսն Ջարեն Կլիֆֆորդը և Կարեն Մուրադյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա հարձակվող Ջեյսոնը «Վանում» հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում։
22-ամյա պաշտպան Կարեն Մուրադյանը վարձակալության հիմունքներով հանդես կգա «Վանում», ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Փյունիկին»։ Կարենի վերջին ակումբ եղել է «Նոան»։