Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 7-ին, կայացավ Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս 11 մետրանոց հարվածաշարում 5։4 հաշվով հաղթեց «Դալլասին»։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 4-4 հաշվով, Լիոնել Մեսսին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը։
Արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։ Այսպիսով, Լեոն դարձավ «Ինտեր Մայամիի» լավագույն 4-րդ ռմբարկուն՝ հավասարվելով Ժոզեֆ Մարտինեսին (28 հանդիպում), Լյուիս Մորգանին (58 հանդիպում) և Ռոդոլֆո Պիսարոյին (62 հանդիպում)։
«Ինտեր Մայամիի» լավագույն ռմբարկուն Գոնսալո Իգուաինն է՝ 29 գոլ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է Լեոնարդո Կամպանան (16 գոլ): Լավագույն եռյակը եզրափակում է Ռոբերտ Թեյլորը (8):
























































