ID Bank ՀՊԼ 2-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվել էր «Վեսթ Արմենիային» և 4-1 հաշվով հաղթանակ տարավ:
Մրցավարը 18 և 23-րդ րոպեներին 11-մետրանոցներ նշանակեց տանտերերի դարպասին, որոնք անվրեպ իրացրել Կուտալիան: 45+3-րդ րոպեին Մեթոյանը կրճատեց հաշիվը:
83-րդ րոպեին Ռասինեսը հաշիվը դարձրեց 3-1, իսկ հիմանական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Խուրցիձեն ձևակերպեց վերջնահաշիվը:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 3 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Վեսթ Արմենիան» միավոր չունի և եզրափակում է աղյուսակը: