«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Ժերարդո Մարտինոն խոսել է արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիից թիմի կախվածության մասին։ Հիշեցնենք, որ նախօրեին արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի «Դալլասի» հետ խաղում, և արդյունքում «Ինտեր Մայամին» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ՝ հաղթելով 11 մետրանոց հարվածաշարում։
«Ինտեր Մայամին» արդեն կախված է Մեսսիից. Ճիշտ է, մենք հույս ունենք աշխարհի լավագույն խաղացողի վրա, ինչը չի կարելի հերքել։ Բարեբախտաբար, մենք ունենք նրան, և նա շատ ուժեղ էր վերջին խաղում»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Ամերիկյան լիգայի MLS-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ լիգաների գավաթում հանդես են գալիս թիմեր ԱՄՆ-ից և Մեքսիկայից։ Խմբային փուլում «Ինտեր Մայամին» տարավ երկու հաղթանակ։ 1-ին տուրում թիմը 2:1 հաշվով հաղթեց մեքսիկական Կրուս Ազուլին, իսկ 2-րդ տուրում 4:0 հաշվով հաղթեց «Ատլանտա Յունայթեդին»: Հարավային 3 խմբում առաջին տեղն է զբաղեցրել «Ինտեր Մայամին», 1/16 մրցաշարում Լիոնել Մեսսիի թիմը ուժեղ է գտնվել «Օռլանդո Սիթիից»՝ 3:1:
























































