Ֆուտբոլային գործակալ Ռամի Աբբաս Իսան, ով ներկայացնում է «Լիվերպուլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան և Եգիպտոսի հավաքականի ավագ Մոհամեդ Սալահին, ասել է, որ իր հաճախորդը չի լքի ակումբը:
«Եթե այս տարի մտածեինք «Լիվերպուլից» հեռանալու մասին, ապա անցյալ ամառ չէինք երկարաձգի պայմանագիրը։ Մոհամեդը հավատարիմ է մնում «Լիվերպուլին»,-ասել է գործակալը.
Սալահը անգլիական ակումբ է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Ռոմայից»: Թիմի կազմում անցկացրած 305 հանդիպումների արդյունքում նա խփել է 186 գոլ և կատարել 79 գոլային փոխանցում։ Նախորդ մրցաշրջանում 31-ամյա եգիպտացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 խաղ՝ դառնալով 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
























































